Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարում. պարապմունք Մարտական պատրաստության ակումբում

Image

«Աղետների կառավարման և հանրային իրազեկման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Մարտական պատրաստության ակումբի անդամների համար մայիսի 9-ին կազմակերպել էր տեսական – գործնական դասընթաց՝ «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարում» թեմայով:

Դասընթացը վարում էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աղետների բժշկության ամբիոնի դասախոս, բժշկական ծառայության պահեստի կապիտան Սպարտակ Հովհաննիսյանը:

Դասընթացի շրջանակներում Սպարտակ Հովհաննիսյանը Մարտական պատրաստության ակումբի անդամներին փոխանցեց հմտություններ, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև, առհասարակ, արտակարգ իրավիճակներից (օձերի և կարիճների խայթոցեր, շների հարձակում, կողոպուտ հասարակական տրանսպորտում և այլն) խուսափելու համար:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Leave a comment