Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարում. պարապմունք Մարտական պատրաստության ակումբում

Image

«Աղետների կառավարման և հանրային իրազեկման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Մարտական պատրաստության ակումբի անդամների համար մայիսի 9-ին կազմակերպել էր տեսական – գործնական դասընթաց՝ «Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարում» թեմայով:

Դասընթացը վարում էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աղետների բժշկության ամբիոնի դասախոս, բժշկական ծառայության պահեստի կապիտան Սպարտակ Հովհաննիսյանը:

Դասընթացի շրջանակներում Սպարտակ Հովհաննիսյանը Մարտական պատրաստության ակումբի անդամներին փոխանցեց հմտություններ, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև, առհասարակ, արտակարգ իրավիճակներից (օձերի և կարիճների խայթոցեր, շների հարձակում, կողոպուտ հասարակական տրանսպորտում և այլն) խուսափելու համար:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Ադրբեջանի էթնիկ պատկերը. դասախոսություն Մարտական պատրաստության ակումբում

Image

Մայիսի 7-ին Մարտական պատրաստության ակումբում տեղի ունեցավ դասախոսություն՝ “Ադրբեջանի էթնիկ պատկերը” թեմայով, որը վարում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանը իր խոսքը սկսեց Ադրբեջանական Հանրապետության ձևավորման պատմության վերաբերյալ անդրադարձով` նկատելով, որ “ադրբեջանցիներ” էթնիկ միավոր երբևէ գոյություն չի ունեցել և այսօր էլ` գոյություն չունի: Ադրբեջանի Հանրապետության այսօրվա բնակչությունը, ովքեր իրենց անվանում են ադրբեջանցի, իրականում տեղական տարբեր ցեղերի` հիմնականում կովկասյան թաթարների ժառանգներ են, ովքեր չեն էլ կասկածում իրենց իրական ծագման վերաբերյալ: Իսկ “ադրբեջանցի” անվանման ծագումնաբանությունը բանախոսը պայմանավորում է Ատրպատական անվան ձևափոխմամբ:

Անդրադառնալով ժամանակակից Ադրբեջանի էթնիկ խճանկարին` Վարդան Ոսկանյանը նկատեց, որ մինչ օրս էլ այդ տարածքում գոյություն ունեն տարբեր էթնիկ միավորների մեծ համայնքներ, այդ թվում` թաթերի, թալիշների, լեզգինների և այլն: Վարդան Ոսկանյանը նշեց, որ այսօր նշված էթնիկ խմբերի կողմից իրականացվում են լուրջ քայլեր` ազգային ինքնագիտակցության բարձրացման, էթնիկ հիմնահարցերի բարձրաձայնման տեսանկյունից: Սակայն այդ քայլերը մշտապես բախվում են Ադրբեջանական պետության իշխանությունների դիմադրության պատին:

Հանդիպման վերջում բանախոսը պատասխանեց Ադրբեջանի էթնիկ խճանկարին առնչվող տարաբնույթ հարցերի:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Դասախոսություն Մարտական պատրաստության ակումբում. «Անվտանգությունը որպես հիմնարար պահանջմունք. ՀՀ անվտանգային առաջնայնությունները». Մովսես Դեմիրճյան

Image

Մայիսի 3-ին Մարտական պատրաստության ակումբում դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանը: Բանախոսը խոսեց «Անվտանգությունը որպես հիմնարար պահանջմունք. ՀՀ անվտանգային առաջնայնությունները» թեմայի շուրջ:

Նախևառաջ բանախոսը խոսեց «անվտանգություն» եզրույթի փիլիսոփայական մեկնաբանություների մասին: Մովսես Դեմիրճյանն ընդգծեց անվտանգության կարևորությունը` այն մեկնաբանելով նաև Աբրահամ Մասլոուի հայտնի հիմնարար պահանջմունքների բուրգի տեսանկյունից:

Խոսելով ժամանակակից աշխարհում անվտանգության դերի մասին` բանախոսը նկատեց, որ այսօր անվտանգությունը հանդես է գալիս որպես յուրատեսակ սպառման ապրանք, որը հայտնվել է գերտերություների ձեռքին և որոնք վաճառում են անվտանգությունը ավելի թույլ պետություններին` որոշակի բարիքների դիմաց:

Անդրադառնալով ՀՀ անվտանգային առաջնայնություներին` Մովսես Դեմիրճյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս ճիշտ ու արագ կարողանա կողմնորոշվել և որոշումներ կայացնել` ելնելով առկա իրողություններից ու դրանց դիմագրավելու իր հնարավորություններից: Սա վերաբերվում է նաև այն հանգամանքին, թե ինչպիսի անվտանգություն (և ումից) պետք է գնի Հայաստանի Հանրապետությունը:

Դասախոսության վերջում բանախոսը պատասխանեց Մարտական պատրաստության ակումբի անդամների հարցերին, որոնք առնչվում էին ավտանգության առնչվող տարբեր հիմնահարցերին:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Սթրայքբոլ` Մարտական պատրաստության ակումբում

Image

Մայիսի 1-ին, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ, «Աշխարհազոր» հասարակական կազմակերպության Մարտական պատրաստության ակումբի անդամների հետ անցկացվեց մարտավարական պատրաստության պարապմունք՝ սթրայքբոլային մարտերի միջոցով:

Պարապմուքին մասնակցում էին ակումբի 24 անդամներ, ովքեր բաժանվեցին 3 թիմերի` «Մենք», «Խաղաղապահներ» և «Հայեր» անվանումներով:

«Մենք» թիմը

Image

«Խաղաղապահներ» թիմը

Image

«Հայեր» թիմը

Image

Թիմերի հետ անցկացվեցին սթրայքբոլային մարտեր` մի քանի սցենարներով, այդ թվում` հակառակորդի դասակի ոչնչացում, հարձակում – պաշտպանություն, VIP անձի պաշտպանություն և այլն:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ Մարտական պատրաստության ակումբում՝ Արծրուն Հովհաննիսյանի հետ

Image

Ապրիլի 29-ին Մարտական պատրաստության ակումբը հյուրընկալել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանին, ով հանդես եկավ դասախոսությամբ՝ «ՀՀ զինված ուժերի սպառազինությունը» թեմայով: 

Արծրուն Հովհաննիսյանը իր խոսքը սկսեց բանակի մարտունակության չափորոշիչների վերաբերյալ հարցով, որը բուռն արձագանք ստացավ լսարանում և առաջացրեց բազմաթիվ հարցեր, որոնք բանախոսի կողմից արժանացան սպառիչ պատասխանների: Այնուհետև պրն. Հովհաննիսյանը թվարկեց այդ չափորոշիչները՝ մեկնաբանելով, թե ՀՀ զինված ուժերը այդ չափորոշիներից որոնց դեպքում են համարվում առաջատար, և թե որոնց դեպքում են առկա թերություններ:

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ սպառազինությանը՝ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպիսի հիմնական զորատեսակներով են համալրված ՀՀ զինված ուժերը՝ այդպիսով ընգծելով ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները: Արծրուն Հովհաննիսյանը ներկաներին ծանոթացրեց նաև ՀՀ ԶՈՒ ընդհանուր կառուցվածքին:

Իր խոսքում բանախոսը համեմատականներ անցկացրեց ՀՀ զինված ուժերի ու Տարածաշրջանի այլ բանակների, ինչպես նաև աշխարհում առավել կայացած համարվող զինված ուժերի միջև՝ ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերը իրենց մարտունակությամբ ոչնչով չեն զիջում (առանձին դեպքերում նույնիսկ գերազանցում են) նրանց:

Հանդիպման վերջում բանախոսը պատասխանեց լսարանի հարցերին, որոնք առնչվում էին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրին, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստությանը, մարտունակությանը, հարևան երկրների ագրեսիվ քաղաքականությանը և այլն:

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Ֆիզիկական պատրաստության ընդհանուր հիմունքների պարապմունք Մարտական պատրաստության ակումբում

Image

Ապրիլի 27-ին Երևանի բուսաբանական այգում «Աշխարհազոր» ՀԿ Մարտական պատրաստության ակումբի անդամների հետ Ռազմական թաեքվանդոյի հայկական ֆեդերացիայի մասնագետների կողմից անցկացվեց ընդհանուր ֆիզիկական պատրաստության հիմունքների պարապմունք:

Պարապմունքի սկզբին Ռազմական թաեքվանդոյի հայկական ֆեդերացիայի մասնագետները Ակումբի անդամներին սովորեցրեցին կատարել ճիշտ նախավարժանք, ինչից հետո նրանց հետ անցկացվեց երկար վազքի պարապմունք:

Ֆիզիկական պատրաստության պարապմունքի ավարտվելուց հետո Ռազմական թաեքվանդոյի հայկական ֆեդերացիայի մասնագետները պատասխանեցին Ակումբի անդամների հարցերին, որոնք առնչվում էին առողջ ապրելակերպի տարաբնույթ ասպեկտներին:

Image

Մարտական պատրաստության ակումբը «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ երիտասարդները ստանում են կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից իրազեկվում են ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին: Նախաձեռնությանն աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, «Լեգեոն» փեյնթբոլի ակումբը, Ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը (ՀԱՍԿ), Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի սկաուտական կազմակերպությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը:

Պաշտոնապես մեկնարկեց Մարտական պատրաստության ակումբի հերթական դասընթացը

Image

Ապրիլի 26-ին թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանի վարած դասախոսությամբ պաշտոնապես մեկնարկեց «Աշխարհազոր» ՀԿ Մարտական պատրաստության ակումբի հերթական դասընթացը, որի շրջանակներում 7 շաբաթվա ընթացքում 50 երիտասարդներ կստանան կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին օգնության հմտություններ, ինչպես նաև առաջատար մասնագետների կողմից կիրազեկվեն ազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի մասին:

Մինչև դասախոսությունը տեղի ունեցավ բացման պաշտոնական մասը, որի ընթացքում ելույթներ ունեցան Մարտական պատրաստության ակումբի նախաձեռնողները, ինչպես նաև միջոցառման հյուրեր: Վերջիններս ողջունեցին նախաձեռնության գործունեությունը՝ մաղթելով նրան անխափան ընթացք:

Միջոցառման պաշտոնական մասից հետո «Հայ – թուրքական հարաբերությունները՝ Հայոց ցեղասպանության համատեքստում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Արտակ Շաքարյանը, ով իր խոսքում շոշափեց հայ – թուրքական հարաբերություններին առնչվող բազմաթիվ ասպեկտներ: Դասախոսությունից հետո բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին:

Հանդիպման վերջում Արտակ Շաքարյանը վերստին կարևորեց Մարտական պատրաստության ակումբի գործունեությունը՝ նկատելով, որ Հայաստանի Հանրապետությունը, շրջապատված լինելով ոչ այնքան բարյացակամ հարևաններով, պարտավոր է հույսը դնել միայն իր վրա և հզորանալ՝ այդպիսով զսպելով վերջիններիս այս կամ այն նկրտումները: