Հանդիսավոր միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային օրվան

1453310_1416312781933134_867664020_n

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, որը նշվում է որպես համերաշխության և համախմբվածության տոն: Այդ կապակցությամբ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների և երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ և սպաներ, սփյուռքահայ երիտասարդներ: Միջոցառմանը մասնակցում էր նաև ԵԱԴ մարտական պատրաստության ակումբը՝ որպես ՊՆ հետ համագործակցող երիտասարդական նախաձեռնություն:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան մի շարք ուսանողական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ՝ իրենց խոսքում կարևորելով իրենց ներկայացրած կառույցների ու ՊՆ-ի միջև համագործակցությունը՝ բանակ – հասարակություն կապի ամրապնդման առումով:

cIQ56SPtyplYuSdluWpcCp5JzD

Խոսքով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով, շնորհավորելով ներկաներին Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, բարձր գնահատեց երիտասարդության դերը հասարակական կյանքում և ազգային անվտանգության ապահովման գործում: Ազգային անվտանգության ապահովման առումով, մասնավորապես, պրն. Օհանյանը ընդգծեց, որ դրանում կարևոր է ոչ միայն հզոր բանակի առկայությունը ու վերջինիս նորագույն սպառազինությամբ ապահովված լինելը, այլև՝ հզոր տնտեսական ու կրթական համակարգի առկայությունը: Սրանով, ըստ էության, նախարարն ուղենշեց այն բնագավառները, որտեղ մեր հասարակությունը, մասնավորապես՝ երիտասարդությունը անելիքներ ունի: Նախարարը նկատեց նաև, որ հայկական բանակն ինքնին ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է:

Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինչպես նաև երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով պարգևատրվեցին մի խումբ երիտասարդների: Պարգևատրվածների թվում են նաև ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնող խմբի ղեկավար Րաֆֆի Գևորգյանը և Ակումբի նախաձեռնող խմբի անդամ Հայկ Մինասյանը:

1393780_1416313581933054_280683462_n 1470402_1416313625266383_885954681_n

Այսպես, Րաֆֆի Գևորգյանը պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեց պատվոգրով, իսկ Հայկ Մինասյանը՝ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: Նշենք, որ գերատեսչական մեդալներով ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրեց այն երիտասարդներին, ովքեր ծառայել են ՀՀ զինված ուժերում և այսօր էլ իրենց գործունեությամբ ավանդ են ներդնում ՀՀ զինված ուժերի զարգացման գործում:

1470057_1416315051932907_1025571761_n

ԵԱԴ Մարտական պատրաստության ակումբը տվեց իր առաջին շրջանավարտներին

529481_1414477212116691_852856566_n

Նոյեմբերի 2-ին Ամերիկայի հայկական համագումարի երևանյան տարածաշրջանային գրասենյակի մեծ դահլիճում տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների դպրոցի Մարտական պատրաստության ակումբի առաջին խմբի (դասակի) պաշտոնական ավարտական արարողությունը, որին, նախագծի նախաձեռնողներից ու մասնակիցներից զատ, ներկա էին նաև ներկայացուցիչներ աջակից կազմակերպություններից և այլ հյուրեր:

Փակման արարողության սկզբում ելույթ ունեցավ Մարտական պատրաստության ակումբի նախաձեռնող խմբի ղեկավար Րաֆֆի Գևորգյանը, ով իր խոսքում անդրադարձավ Ակումբի ձևավորման նախապատմությանը, ինչպես նաև՝ բուն գործունեությանն ու նպատակներին՝ նկատելով, որ ընդամենը 2 ամսում հաջողվել է հասնել ի սկզբանե նախանշված նպատակներին և պարարտ հող է նախապատրաստվել Ակումբի հետագա գործունեությունը շարունակելու համար:

1441408_1414472545450491_194592656_n

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանը, ով նույնպես ներկա էր փակման արարողությանը, կոչ արեց ներկաներին վարակել իրենց ապրելակերպով ամենքին, քանի որ, իր տեսանկյունից, 30 հոգին բավարար չէ. հարկավոր է 30-ը դարձնել 3000:

995888_1414473515450394_1667893875_n

Ամփոփիչ արարողությանը ներկա աջակից կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես կոչ արեցին Ակումբի անդամներին հետագայում ևս շարունակել իրենց գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցել Մարտական պատրաստության ակումբի գործունեությանը:

1380338_1414475052116907_1732926330_n 11196_1414474502116962_372308760_n

Ներկաներին իր ողջույնի խոսքը ասաց նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով, մասնավորապես, ասաց. «Եղեք ձեր ստացած գիտելիքների փոխանցողը: Ես նաև մի բան եմ խնդրում ձեզ. պահեք Հայաստանը ձեր մեջ: Ու նաև՝ տիրապետեք զենքին, սակայն միշտ գնացեք խաղաղ ճանապարհով»:

2533_1414475068783572_218301750_n

Ելույթներին հաջորդեց դասընթացի մասնակիցներին մասնակցության վկայականների, իսկ աջակիցներին՝ շնորհակալագրերի հանձնման արարողությունը:

1385433_1414475488783530_402262897_n 1392775_1414476112116801_21383012_n

Նախագծի ամենակրտսեր մասնակիցը՝ 18-ամյա Հովհաննես Կուլոյանը, ով առաջիկայում պատրաստվում է իր քաղաքացիական պարտքը կատարելու, Ակումբի ղեկավարի՝ Րաֆֆի Գևորգյանի կողմից ստացավ նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձություն» գիրքը:

1424500_1414476755450070_832344656_n

Վերջում հրապարակվեցին նաև Մարտական պատրաստության ակումբի առաջին խմբի շրջանակներում անցկացված սոցիոմետրիկական հետազոտության արդյունքները, որոնց հիման վրա մասնակիցների միջից ընտրվեցին ջոկերի և դասակի հրամանատարներ: Այսպես, ջոկերի հրամանատարներ նշանակվեցին մասնակիցներից Մուշեղ Ղահրիյանը, Սուրեն Ասրյանը և Տիգրան Ավետիսյանը: Դասակի հրամանատար նշանակվեց Տիգրան Միքայելյանը: Մասնակիցներից Լիլիթ Շաքարյանն էլ նշանակվեց դասակի հրամանատարի տեղակալ:

1462863_1414476702116742_171742102_n

Հիշեցնենք, որ Մարտական պատրաստության ակումբը Երիտասարդ առաջնորդների դպրոցի ներկայացուցիչների կողմից իրականացվող նախագիծ է, որը շարունակականության միտում ունի: Նախագիծը նպատակ է հետապնդում հայ երիտասարդների շրջանում բարձրացնել անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, տարածել մարտական զենքի գործածության հմտությունները, ամրապնդել բանակ – հասարակություն կապը, ինչպես նաև քարոզել առողջ ապրելակերպի մշակույթ:

Նախագծի առաջին փուլի շրջանակներում 30 հայ երիտասարդներ ս.թ. սեպտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 2-ը հնարավորություն ստացան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության և առաջին օգնության հիմունքների վերաբերյալ: Մասնակիցները, հանրահայտ փորձագետների ու վերլուծաբանների մատուցմամբ, տեսական գիտելիքներ ստացան նաև ՀՀ ԶՈւ սպառազինությունների, տարաշածրջանային և ազգային անվտանգության մի շարք հիմնահարցերի և դրանցում բանակի դերի վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում երիտասարդները ծանոթանացան նաև ՀՀ զինված ուժերի առօրյային՝ այցելելով  ՀՀ ԶՈՒ զորամասեր (այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող), ինչպես նաև եղան հակառակորդի հետ շփման գծում՝ այդպիսով ծանոթանալով նաև դիրքապահ զինվորի առօրյային:

Նախագծի իրականացմանը աջակցել են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիան, Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային սկաուտական շարժումը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը, ԱՐՄԱԿԱԴ-ը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ամերիկայի հայկական համագումարը:

ԶԻՆՈՒԺ լրատվական վերլուծական հաղորդման անդրադարձը ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի այցելությանը մարտական հերթապահություն իրականացնող զորամաս և մարտական հենակետեր (դիտել 18-րդ րոպեից)

Հոկտեմբերի 11-ին ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական պրն. Դավիթ Ջամալյանի ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ հարավ – արևմտյան սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Այդ այցելության մասին է պատմում ԶԻՆՈՒԺ-ի ռեպորտաժը:

Այցելություն մարտական հերթապահություն իրականացնող զորամաս և մարտական հենակետեր

558441_1405614519669627_953783763_n

Հոկտեմբերի 11-ին ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական պրն. Դավիթ Ջամալյանի ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ հարավ – արևմտյան սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Այստեղ ակումբի անդամները կրկին անգամ առիթ ունեցան ծանոթանալու հայ զինվորի առօրյային, ինչից հետո նրանք, զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալի ուղեկցությամբ, բարձրացան առաջնային գիծ և անմիջականորեն ծանոթացան խրամատում կանգնած հայ զինվորի առօրյային ու նրա համար ստեղծված պայմաններին:

Մարտական հերթապահության ընթացակարգի հետ ծանոթացնելուց հետո զորամասի սպաները ԵԱԴ ՄՊԱ անդամներին ուղեկցեցին դեպի զորամասի զորավարժարան, որտեղ Ակումբի անդամները հնարավորություն ստացան անցնել կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք՝ սովորելով մարտական զենքի հետ վարվելու կանոնները և, ի վերջո, կրակելով իրական մարտական զենքից:

Քննարկում ՀՀ ռազմական անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ` ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ

1382427_1403508583213554_995119962_n

Սեպտեմբերի 27-ին ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի հյուրն էր ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական պրն. Դավիթ Ջամալյանը, ով հանդես եկավ դասախոսությամբ՝ «ՀՀ ռազմական անվտանգության հիմնախնդիրները» թեմայով:

Խոսելով ՀՀ ռազմական անվտանգության վերաբերյալ` պրն. Ջամալյանը, բնականաբար, կարևորեց դրանում ՀՀ զինված ուժերի դերի` որպես երկրի ռազմական անվտանգության հիմնական երաշխավոր: Պրն. Ջամալյանը նշեց մի շարք ներքին և արտաքին գործոններ, որոնք բանակի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ: Սակայն, ինչպես նշեց բանախոսը, այսօր ՀՀ զինված ուժերում յուրաքանչյուր զինվորի ու սպայի հետ տարվում են աշխատանքներ, որոնց շնորհիվ այդ ազդեցությունը հասնում է նվազագույնի:

Բանախոսը իր խոսքում հատկապես կարևորեց զինվոր – սպա փոխհարաբերությունների առողջ վիճակը, որը բանակի մարտունակության վրա ազդող հիմնական գործոններից է: Պրն. Ջամալյանը խոսեց նաև սահմանային հիմնախնդիրների` այդ թվում նաև հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների և դրանց դեմ ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ:

Վերջում պրն. Ջամալյանը սիրով պատասխանեց ՀՀ զինված ուժերին ու ՀՀ ռազմական անվտանգության հիմնախնդիրներին առնչվող լսարանի կողմից հնչեցված հարցերին:

Ինքնապաշտպանության հիմունքների պարապմունք` Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայում

1238248_1403495049881574_319413249_n

Սեպտեմբերի 26-ին ԵԱԴ մարտական պատրաստության անդամներին կրկին հյուրընկալել էր Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիան: Այս անգամ Ֆեդերացիայի մարզիչների Ակումբի անդամների հետ անցկացրեցին պարապմունք ընդհանուր ինքնապաշտպանության հիմունքների վերաբերյալ:

Մինչև բուն ինքնապաշտպանական հնարքների հետ ծանոթացնելը, Ֆեդերացիայի ներկայացուցիչները Ակումբի անդամների հետ անցկացրեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստության պարապմունք, որից հետո միայն Ակումբի անդամներին հնարավորություն տրվեց զարգացնելու սեփական ինքնապաշտպանական հմտությունները:

Նշենք, որ Հայաստանի ռազմական թաեքվանդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից խիստ կարևորվեց ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի նման նախաձեռնությունների դերը մեր հասարակությունում: Ֆեդերացիայի ներկայացուցիչները պատրաստակակություն հայտնեցին հետագայում ևս ամեն կերպ աջակցելու Ակումբի գործունեությանը:

Սթրայքբոլ` ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի մասնակցությամբ

559793_1394050460826033_964794503_n

Սեպտեմբերի 22-ին Երիտասարդ առաջնորդների դպրոցի Մարտական պատրաստության ակումբի անդամները, Մովսես Գորգիսյանի անվան Սթրայքբոլի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ, մասնակցեցին սթրայքբոլային մարտերի, որտեղ Ակումբի անդամները հնարավորություն ստացան ցույց տալու մարտավարական պատրաստության վերաբերյալ իրենց` մինչ այդ ձեռք բերված տեսական գիտելիքները` գործնականում:

Մինչև բուն մարտերի սկսվելը, Սթրայքբոլի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչը Ակումբի անդամներին ծանոթացրեց Սթրայքբոլային մարտերի ընթացքում անհրաժեշտ անվտանգության կանոնների հետ: Այնուհետև Ֆեդերացիայի ներկայացուցիչը Ակումբի անդամներին ներկայացրեց մարտի սցենարը և վերջիններիս բաժանեց 4 խմբերի, ինչից հետ սկսվեցին անմիջական մարտերը, որոնցում միմյանց դեմ կռվում էին երկուական թիմեր: Ի վերջո հաղթող թիմերի մասնակցությամբ անցկացվեց եզրափակիչ մարտը, որում, սակայն, հաղթող չգրանցվեց:

Նշենք, որ մարտերի ընթացքում, որոնք անցկացվում էին Հայ մարմնակրթական ընդհանուր միության ճամբարում, արտառոց դեպքեր, պատահարներ չգրանցվեցին:

Վերելք դեպի Արագած

534323_1393798727517873_1053398273_n

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի օրը, Երիտասարդ առաջնորդների դպրոցի Մարտական պատրաստության ակումբի անդամները բարձրացան Արագած լեռան հարավային գագաթը (3879 մետր): Ակումբի անդամները վերելքը սկսեցին «Քարե լիճ» կոչվող վայրից և 3 ժամ անց հաղթահարեցին Արագածի հարավային բարձունքը: Նշենք որ սա ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամների մեծամասնության համար առաջին Մեծ վերելքն էր, որը, ինչպես նշվեց վերևում, վերջիններս նվիրեցին Հայաստանի անկախության տարեդարձին:

Վերելքի ընթացքում Ակումբի անդամներին ուղեկցում էին Հայ մարմնակրթական ընդհանուր միության փորձառու անդամները:

Ընդհանուր ակնարկ Ադրբեջանի էթնիկ պատկերի վերաբերյալ` ԵԱԴ մարտական պատրաստության ակումբում

Image

Սեպտեմբերի 20-ին ԵԱԴ Մարտական պատրաստության ակումբի հյուրն էր բ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան պրն. Վարդան Ոսկանյանը, ով հանդես եկավ Ադրբեջանի էթնիկ պատկերի վերաբերյալ դասախոսությամբ:

Վարդան Ոսկանյանը դասախոսության սկզբում անդրադարձավ ադրբեջանական պետության ձևավորման նախապատմությանը: Այնուհետև բանախոսը անդրադարձավ ներկայիս Ադրբեջանական հանրապետության տարածքում բնակվող էթնիկ խմբերին, ցեղերին, ինչպես նաև տարածաշրջանում դրանց հայտնվելու նախադրյալներին:

Լսարանին ադրբեջանական պետության ձևավորման և վերջինիս էթնիկ կազմի հետ ծանոթացնելուց հետո բանախոսը անդրադարձավ ժամանակակից Ադրբեջանում տվյալ էթնիկ խմբերի կարգավիճակին և նրանց նկատմամբ վարվող պետական քաղաքականությանը: Պրն. Ոսկանյանը տվյալ իրավիճակում կարևորեց Հայաստանի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Դասախոսության ավարտը անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, ինչից հետո ԵԱԴ մարտական ակումբի անդամները  լուսանկարվեցին բանախոսի հետ:

ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամները ՀՀ ՊՆ զորամասերից մեկում

58685_1390608931170186_316681921_n

Սեպտեմբերի 17-ին Երիտասարդ առաջնորդների դպրոցի Մարտական պատրաստության ակումբի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս՝ հայ զինվորի առօրյային անմիջականորեն ծանոթանալու, ինչպես նաև մարտական պատրաստության վերաբերյալ կիրառական գիտելիքներ ստանալու նպատակով:

Ակումբի անդամներին զորամասում դիմավորեց հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, ով, ողջունելով զորամաս այցելած երիտասարդներին, նրանց ուղեկցեց դեպի զորամասի ակումբ: Այստեղ մարտական պատրաստության ակումբի անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալ զորամասի ստեղծագործող զինվորների աշխատանքներին:

Ակումբից հետո ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամները եղան զորամասի՝ գեղարվեստական  ու մասնագիտական գրքերով համալրված գրադարանում, իսկ այնուհետև՝ թանգարանում, որտեղ նրանք ծանոթացան զորամասի անցած ուղու և այն կերտողների կենսագրությունների հետ:

Զորամասի անցյալի հետ ծանոթանալուց հետո Ակումբի անդամները հնարավորություն ստացան ծանոթանալու նրա ներկայիս հնարավորություններին ու այնտեղ զինվորների համար ստեղծված պայմաններին: Այսպես, Ակումբի անդամները եղան զորամասի ավտոհավաքակայանում, բուժկետում, զորանոցներում, իսկ վերջում՝ ճաշեցին զինվորական ճաշարանում:

Զորամասի ավտոհավաքակակայանում Ակումբի անդամները ծանոթացան ՀՀ ԶՈՒ մի շարք ցամաքային զորատեսակների ու դրանց տակտիկատեխնիկական բնութագրիչների հետ:

Զորամասի բուժկետում ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամների համար կազմակերպվեց հանպատրաստից դաս, որի ժամանակ Ակումբի անդամները ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները առաջին օգնություն ցուցաբերելիս:

Ակումբի անդամները եղան նաև զորամասի զորանոցներում, ծանոթացան զինվորների լսարանային ու հանգստի կազմակերպման պայմաններին: Զորանոցից հետո Ակումբի անդամները ճաշեցին զինվորական ճաշարանում:

Նշենք, որ ԵԱԴ մարտական պատրաստության ակումբի անդամները տվյալ զորամասում հնարավորություն ստացան նաև ստանալ կրակային պատրաստության տեսական և գործնական գիտելիքներ՝ ԱԿ – 74 ինքնաձիգի բազայի վրա պատրաստված հատուկ վարժասարքի միջոցով:

Այցելության վերջում զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալը շնորհակալություն հայտնեց Ակումբի անդամներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները կդառնան ավանդական: